Մատչելիության հղումներ

Կովկասյան բանակցային գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն այսօր ժամանում է Բաքու


Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այսօր ժամանում է Բաքու, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

Նա Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ «Բոնոն կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին նոր ուշադրությանը, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդականը կլինի նաև Հայաստանում և Վրաստանում:

«Վրաստանում նա կանդրադառնա Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը», - նշում է դեսպանությունը։

XS
SM
MD
LG