Մատչելիության հղումներ

Ալիևն ընդունել է ամերիկացի բանագնաց Բոնոյին


Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ
Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ամերիկացի դիվանագետը Բաքու է ժամանել այսօր առավոտյան։

Սա Լուիս Բոնոյի առաջին տարածաշրջանային այցն է նշանակումից հետո։ Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ ավագ խորհրդականի պաշտոնում Բոնոն նշանակվել է մեկ ամիս առաջ՝ փետրվարի 1-ին։

Բաքվից ամերիկացի դիվանագետը կժամանի Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG