Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» համաժողովին

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Պապիկյանը երեկ է մեկնել Հնդկաստան, նույն օրը հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարի հետ, այցելել DEFEXPO ցուցահանդես:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր