Ուկրաինայում ռուսական բանակի հրամանատար Սուրովիկինը խոստովանել է՝ իրավիճակը բարդ է

Ուկրաինայում ռուսական զորքերի նոր հրամանատար բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը խոստովանել է, որ հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակը լարված է։

Նրա խոսքով՝ հակառակորդը շարունակում է ռուսական զորքերի վրա գրոհելու փորձերը։

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմը հատուկ ռազմական գործողություն է կոչում։

Խերսոնի մարզի մասին նա ասել է, որ այդ շրջանում իրավիճակը բարդ է։ «Խերսոնի հետ կապված մեր հետագա պլանները կախված կլինեն ռազմա-տակտիկական իրավիճակի դասավորությունից։ Կրկնում եմ, այսօրվա դրությամբ այն հեշտ չէ, գործելու ենք գիտակցաբար, ժամանակին՝ չբացառելով ամենա ոչ հեշտ որոշումների ընդունումը»,- ասել է բանակի գեներալը։

Երեկ երեկոյան տեղի ունեցած հարցազրույցում Սերգեյ Սուրովիկինը շեշտել է, որ իրենց առաջնահերթ խնդիրը խաղաղ բնակիչների կյանքն ու առողջությունը պահպանելն է, ու առաջին հերթին ռուսական բանակը կապահովի բնակիչների անվտանգ տարհանումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գեներալ Արմագեդոն․ ով է ղեկավարում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ