Մատչելիության հղումներ

Ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, 105-ը վիրավորվել է


Ուկրաինա - Կիևի Ապակե կամրջի հրթիռակոծումը, 10-ը հոկտեմբերի, 2022թ.

Նախնական տվյալներով՝ ռուսական կողմից ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել է, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ուկրաինայի 12 շրջաններում և մայրաքաղաք Կիևում հարվածների հետևանքով մի քանի տասնյակ հրդեհ է բռնկվել, որոնք մարվել են։

Կիևի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի և Խմելնիցկիի մարզերում 301 բնակավայր դեռ հոսանքազրկված է, 3571 բնակավայրերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Անցած մեկ օրվա ընթացքում հրթիռակոծությունից տուժել են ավելի քան 30 քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Կիևը, Լվովը, Ռովնոն, Ժիտոմիրը, Տերնոպոլը, Խմելնիցկին, Իվանո-Ֆրանկովսկը, Վիննիցան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG