Բայդեն-Պուտին նոր հանդիպում հնարավոր է միայն Ուկրաինայում դեէսկալացիայի դեպքում․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում հնարավոր է միայն Ուկրաինայում ռուսական գործողությունների «նկատելի դեէսկալացիայի» և Մոսկվայի կողմից դիվանագիտությանը անկեղծ հավատարմության դրսևորման դեպքում։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել էր, որ չի բացառում իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նոր դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ բանակցություններում, նաև աջակցել Կիևի մասնակցությանը այս դիվանագիտական գործընթացին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենը Պուտինին «դահիճ» է անվանելԲայդենը Պուտինին «արյունարբու բռնապետ», «տխրահռչակ ավազակ» է որակումԿրեմլում անընդունելի են համարում Պուտինի՝ «ռազմական հանցագործ» որակումը Բայդենի կողմիցԲայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանում