Մատչելիության հղումներ

Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել «Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան աճող ռազմական ներուժը»։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Բայդենը ռուսաստանցի պաշտոնակցին նախազգուշացրել է՝ Ուկրաինա «ներխուժումը շարունակելը» կհանգեցնի Ռուսաստանի դիրքերի թուլացման, համատարած մարդկային տառապանքների։ ԱՄՆ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայդենը «հստակ հասկացրել է Պուտինին», որ թեև Վաշինգտոնը պատրաստ է դիվանագիտությամբ զբաղվել լիարժեք համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերների հետ, «հավասարապես պատրաստ է նաև ցանկացած սցենարի»։

Ռուս -ամերիկյան բանակցությունները տեղի են ունենում Ուկրաինայի շուրջ աննախադեպ ռազմական լարվածության ֆոնին։ ԱՄՆ-ի, ինչպես նաև տասնյակ այլ երկրների կառավարությունները երեկվանից խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը և խուսափել դեպի այդ երկիր ճամփորդություններից։

Վաշինգտոնը զգուշացրել է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հարձակվել։ Ռուսաստանը ավելի քան 100 հազար զինվորական և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին։ Մոսկվան կտրականապես հերքում է Ուկրաինայի վրա ծրագրվող հարձակման մասին պնդումները՝ հայտարարելով, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG