ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին, ցուցակը կգլխավորի Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը: Այս մասին հայտնում է կուսակցության վարչությունը, որն այսօր իր առաջին նիստն է անցկացրել:

Ընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Կիրակի կուսակցությունըհամագումար էր անցկացրել, որտեղ Տեր-Պետրոսյանը վարչությանը թողեց ընտրություններին մասնակցելու որոշման կայացումը: