Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան նոր դեպք. դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով

Այսօր հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղարը:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն», - փոխանցում է ռազմական գերատեսչությունը՝ վշտակցելով և զորակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեմ փոխանցվում:

Այս տարի Հայաստանի Զինված ուժերում երեք տասնյակից ավելի զինծառայող է մահացել, 14-ը ծառայության հետ կապված մահացու դեպքերն են։

Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո, Ռազմական ոստիկանապետի պաշտոնում Աշոտ Զաքարյանի փոխարեն նշանակվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտ տվեց նաև իր երկու խորհրդականներին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։

XS
SM
MD
LG