Մատչելիության հղումներ

Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ: Նա հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պարտավոր է հասնել նրան, որ Մոսկվան դադարեցնի հարվածները, որոնք սպառնում են նոր տեխնածին վթարով:

Իր ուղերձը նա հրապարակել է ապրիլի 26-ին՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի 40-ամյա տարելիցին։

Զելենսկին հիշեցրել է, որ 1986թ. Չեռնոբիլի չորրորդ ռեակտորի պայթյունը հանգեցրել է ռադիոակտիվ նյութերի զանգվածային արտանետմանը շրջակա միջավայր, և հարյուր հազարավոր մարդիկ դեռ հաղթահարում են այդ աղետի հետևանքները: Ավերված ռեակտորի վրա հաջորդաբար կառուցվել են երկու պաշտպանական կառույցներ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, շարունակելով Ուկրաինայի դեմ պատերազմը, աշխարհը կրկին մոտեցնում է տեխնածին աղետի սահմանագծին։ Ըստ Կիևի՝ ռուս-իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռչում են կայանի տարածքի վրայով՝ այն օգտագործելով որպես օդային միջանցք:

«Աշխարհը չպետք է թույլ տա, որ այս միջուկային ահաբեկչությունը շարունակվի, և լավագույն միջոցը Ռուսաստանին ստիպելն է դադարեցնել իր խենթ հարձակումները», - ասել է Զելենսկին:

XS
SM
MD
LG