Մատչելիության հղումներ

Զելենսկին քննադատել է ՌԴ-ին՝ Զատկի զինադադարի առաջարկին հարվածներով պատասխանելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել Է Ռուսաստանին՝ Զատկի զինադադարի վերաբերյալ իր առաջարկին օդային հարվածներով պատասխանելու համար:

Զատիկը, ուղղափառ քրիստոնեական օրացույցի համաձայն, այս տարի նշվելու է ապրիլի 12-ին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի հրապարակայնորեն մերժել է այդ առաջարկը՝ այն անվանելով PR քայլ:

Զելենսկին առավոտյան հայտնել է, որ ռուսական զորքերն արձակել են ավելի քան 700 անօդաչու թռչող սարք, որոնցից շատերը իրանական «Շահեդ»-ներ են եղել:

Նա նաև հայտնել է, որ ամերիկացի բանակցողների հետ նախօրեին քննարկել է դիվանագիտությունն առաջ մղելու ուղիները։ Երեկոյան տեսաուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ամերիկային խաղաղության հաստատման ջանքերի համար և ասել, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը պայմանավորվել են ուժեղացնել ԱՄՆ անվտանգության երաշխիքներին վերաբերող փաստաթուղթը:

«Դա հենց այն է, ինչը կարող է ճանապարհ հարթել պատերազմի հուսալի ավարտի համար», - նշել է նա:

XS
SM
MD
LG