Մատչելիության հղումներ

Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից իր զորքերը դուրս բերելու վերաբերյալ. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին պետք է «այսօր» որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, որոշում, որը նա պետք է կայացներ «երեկ», լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակն այս մեկնաբանությունն արել է՝ ի պատասխան Զելենսկու՝ նախօրեին արված հայտարարության: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկացիների վրա, «որպեսզի նրանք ստիպեն մեզ լքել Դոնբասը»: Նրա խոսքով՝ ռուսական կողմը նույնիսկ ներկայացրել է ուկրաինական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցը։

«Ռուսները ամերիկյան կողմին ասում են՝ այժմ նոր ժամկետներ կան, մենք երկու ամսից գրավելու ենք Դոնբասը։ Այդ իսկ պատճառով կա՛մ Ուկրաինան լքում է այդ տարածքները, կա՛մ էլ երկու ամսից խաղաղության հաստատման միանգամայն այլ նախապայմաններ են լինելու»,- հայտարարել է Զելենսկին։


XS
SM
MD
LG