Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկացիների վրա, «որպեսզի նրանք ստիպեն մեզ լքել Դոնբասը», այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նույնիսկ ներկայացրել է ուկրաինական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցը։
«Ռուսները ամերիկյան կողմին ասում են՝ այժմ նոր ժամկետներ կան, մենք երկու ամսից գրավելու ենք Դոնբասը։ Այդ իսկ պատճառով կա՛մ Ուկրաինան լքում է այդ տարածքները, կա՛մ էլ երկու ամսից խաղաղության հաստատման միանգամայն այլ նախապայմաններ են լինելու»,- հայտարարել է Զելենսկին։