Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում:
Զելենսկին իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ Գաբալայում կայացած հանդիպմանն առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում:
Իր հերթին, Ալիևը խոսել է Կիևի հետ հարաբերությունների կարևորության մասին՝ նշելով, որ երկու երկրների համագործակցությունը շատ ամուր քաղաքական հիմք ունի:
«Ադրբեջանը և Ուկրաինան բոլոր միջազգային կազմակերպություններում փոխադարձաբար աջակցում են և կաջակցեն երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, - նշել է Ադրբեջանի նախագահը: