Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Ուկրաինան բախվել է ՀՕՊ հրթիռների սուր դեֆիցիտի»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

«Ուկրաինան բախվել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների սուր դեֆիցիտի», - երեկ երեկոյան Կիևում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինան ստանում է 2025 թվականին մատակարարված հրթիռների ընդամենը մեկ երրորդը։

Reuters-ի տեղեկություններով՝ ՀՕՊ համակարգերի սպառազինության պակասն ակնհայտ է դարձել հատկապես վերջին շաբաթներին։

«Չորեքշաբթի օրը Կիևի ուղղությամբ իրականացված ռուսական օդային հարձակման ընթացքում ուկրաինական ՀՕՊ-ը չի կարողացել ոչնչացել քաղաքի ուղղությամբ արձակված 24 բալիստիկ հրթիռներից և ոչ մեկը», - տեղեկացնում է լրատվամիջոցը։


XS
SM
MD
LG