Մատչելիության հղումներ

Կիևում և հարակից շրջաններում ռուսական հարվածներից զոհվել է առնվազն 15 մարդ

Լրացված
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, օգոստոսի 5,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, օգոստոսի 5,2026թ.

Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով գիշերվա ընթացքում Կիևում և նրան հարակից մարզում զոհվել է առնվազն 15 մարդ, երկու տասնյակից ավելի մարդիկ վիրավորվել են, այսօր հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները:

«Կիևի մարզն այս գիշեր հերթական անգամ ենթարկվեց թշնամու ողբերգական հարձակումներից մեկին։ Ցավոք, ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 14 խաղաղ բնակիչ», -Telegram-ում գրել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Ավելի վաղ Կիևի պաշտոնյաները հայտնել էին, որ մայրաքաղաքում զոհվել է մեկ կին, իսկ առնվազն երկու տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, օգոստոսի 5,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, օգոստոսի 5,2026թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և նրան հարակից մարզում գտնվող լոգիստիկ հանգույցներին ու մատակարարման կենտրոններին, որոնք, ըստ նախարարության, օգտագործվել են ռազմական նպատակներով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram-ում նաև հայտնել է, որ հարվածներ են հասցվել Սև ծովի Օդեսա նավահանգստի մերձակայքում գտնվող երեք բեռնատար նավերի։


XS
SM
MD
LG