Մատչելիության հղումներ

Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան

«Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում»,- Սահմանադրության օրվա առիթով իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է նաև պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, և 2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:


XS
SM
MD
LG