Մատչելիության հղումներ

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր է ներկայացրել վարչական դատարան

Լրացված

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր է ներկայացրել վարչական դատարան:

ԲՀԿ հայցադիմումի քննությանը որպես 3-րդ կողմ մասնակացում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը: «Քաղաքացիական պայմանագիրը» միջնորդել էր դատարանին հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու պատճառաբանությամբ: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը: Պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյան:

Փաստաբան Արամ Օրբելյանը նիստում նշեց, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:

Նիստին ՔՊ ներկայացուցիչ Եվա Առաքելյանն ուշացումով ներկայացավ, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը խնդրեց ընդմիջել նիստը՝ պարզելու, արդյոք ՔՊ ներկայացուցիչն իրավունք ունի մասնակացելու նիստին:

Օրբելյանը պնդեց, որ ՔՊ ներկայացուցիչ ներկայացած փաստաբանն ընդամենը մեկ ամիս առաջ պաշտպանում էր հայցվոր կողմի, այսինքն՝ ԲՀԿ շահերը մինչև հունիսի 1- ը ներառյալ: Իսկ հիմա հանդես է գալիս որպես 3-րդ կողմ՝ ինչը շահերի բախում է և փաստաբանական գաղտնիքի բացահայտման խնդիր կա:

Այս շաբաթ ընտրատարածքային հանձանժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղմասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո:

Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ:

ԲՀԿ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարծաքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջեց բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձեց՝ գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրեց հայցը մերժել:

Դատաքննությունն ավարտվեց, դատավորը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի մինչև օրվա ավարտը: Խոսքը 35/65 ընտրատեղամասի արդյունքներն անվավավեր ճանաչելու մասին ԿԸՀ որոշման դեմ ներկայացրած ԲՀԿ դիմումի մասին է, այս ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել էր 82 քվե:

Դատարանն այժմ քննում է արդեն 10/51 ընտրատեղամասի
ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը բեկանելու ԲՀԿ 2- րդ դիմումը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG