Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» դատապարտել է Բրիտանիայի պատժամիջոցները ՀԸ-ների նկատմամբ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդն ասյօր դատապարտել է Բրիտանիայի կառավարության կողմից Imedi և PosTV հեռուստաընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ համարելով այս որոշումն ազատ լրատվամիջոցների բացահայտ հարձակում։

Մեծ Բրիտանիան շաբաթվա սկզբին պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանի երկու կառավարամետ հեռուստաալիքների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերաբերող կանխամտածված և սխալ տեղեկատվություն տարածելու մեջ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով իշխող կուսակցության դիրքորոշումը, հայտարարել է, որ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդի այս հեռուստաընկերությունների գործունեության վրա:

«Կարվի ամեն հնարավոր բան, որպեսզի այս հեռուստաընկերությունների գործունեության վրա անգամ ամենափոքր խոչընդոտներ չհայտնվեն: Նույնը վերաբերում է նաև այն վրացական բանկերին, որոնք համագործակցում են այս հեռուստաընկերությունների հետ», - ասել է Կոբախիձեն։


XS
SM
MD
LG