Վերին Արտաշատում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հավաքված են դպրոցական կոլեկտիվը, դպրոցականներ, համայնքապետարանի աշխատողներ: Նրանք Հայաստանի Հանրապետության և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրոշներն են ծածանում:
Հավաքվածներից մի քանիսն ասացին, որ իրենց թույլ են տվել դասերը շուտ ավարտել՝ վարչապետին դիմավորելու համար: Այդուհանդերձ, մեծ մասը տեսախցիկները նկատելով խմբերով հեռանում էին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ