Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Միքայել սրբազանի գործով

Վերաքննիչ դատարանն այսօր անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով։

Որոշումը կհրապարակվի, երբ պատրաստ լինի, հայտարարեց դատավորը:

Անցած տարվա հոկտեմբերին Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին հարցազրույցի համար, որը դատարանը իշխանության զավթման կոչ համարեց: Բարձրաստիճան հոգևորականն այժմ վերաքննիչ ատյանում արդարացում է պահանջում, մեղադրող կողմը, հակառակը, ցանկանում է, որ նրա պատժաչափը ևս կես տարով ավելացվի: Վերաքննիչ դատարանը Աջապահյանի բանտային կալանքը փոխարինել է տնային կալանքով:

XS
SM
MD
LG