Իշխանությունը զավթելու կոչի համար երկու տարվա ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվելուց 9 ամիս անց այսօր առաջին անգամ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցեց:
Միքայել Սրբազանը 8 ամիս բանտում պահվելուց հետո փետրվարին տեղափոխվեց իր կեցավայր՝ տնային կալանքի: Նախորդ շաբաթ փաստաբանները Վերաքննիչին խնդրեցին նրան առհասարակ ազատ արձակել: Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը. Շիրակի թեմի առաջնորդը շարունակում է տնային կալանքի տակ մնալ, բայց դատարանը թույլատրել է բարձրաստիճան հոգևորականին մասնակցել պատարագների: