Մատչելիության հղումներ

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում, 10-ը փետրվարի, 2026թ.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում, 10-ը փետրվարի, 2026թ.

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը, Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը։

«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», - փոխանցել է փոխնախագահի խոսնակը։

Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։

Ջեյ Դի Վենսը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը:

Հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև, որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկման:


XS
SM
MD
LG