Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ հավատում է՝ ընտրությունները կարող են անցկացվել այս տարվա վերջին:
ԱՄՆ-ի կողմից երկրի երկարամյա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո ընդդիմադիր Մաչադոն անցյալ ամիս հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Մենք ունենք լեգիտիմ ղեկավարություն՝ հսկայական ժողովրդական աջակցությամբ, և մեր զինված ուժերը նույնպես աջակցում են անցումը դեպի ժողովրդավարությունը», - ասել է ընդդիմադիր գործիչը: