Ամերիկյան ռազմանավերը Իրանին են մոտեցել, զուգահեռ Օմանում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները:
Եթե Իրանի հետ պայմանավորվել չստացվի, վատ բաներ կկատարվեն, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Թրամփը:
Կողմերը մինչև նախորդ օրը չեն կարողացել օրակարգի շուրջ պայմանավորվել:
Իրանը պնդում էր՝ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ մինչև Իսրայել ու ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմաբազաներ հասանելիություն ունեցող բալիստիկ հրթիռների հարցը՝ չէ: ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է՝ օրակարգը չի սահմանափակվի միայն միջուկային ծրագրով, բալիստիկ հրթիռների հարցն էլ՝ արժե որ քննարկվի:
1980-ից հետո այս երկու երկիրը դիվանագիտական կապեր չունեն, բայց սա առաջին դեպքը չէ, որ շփման եզրեր են շոշափում:
2025-ի հունիսին ու նորից Օմանում ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոնյաները միջուկային համաձայնագիր քննարկելու էին գնացել: Գործընթացը կանգ առավ այսպես՝ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, ավելի ուշ միացավ Միացյալ Նահանգներն ու խփեց Իրանի միջուկային օբյեկտներին:
8 ամիս է անցել այդ օրից ու մնաց մի քանի ժամ՝ հասկանալու համար ինչպես կավարտվի կեսդարյա թշնամության այս մի էպիզոդը:
Մանրամասները՝ տեսանյութում.