Մատչելիության հղումներ

Վարչապետը զրուցել է ԱՄՆ նախագահի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ կից լուսանկարներ հրապարակելով:

Փաշինյանն ու Թրամփը եգիպտական Շարմ էլ Շեյխ հանգստավայրում մասնակցում են Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովին:

Ժամեր առաջ Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ԱՄՆ նախագահի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ են ստորագրել: Թրամփի միջնորդությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ու Իսրայելը համաձայնության եկան խաղաղության առաջին փուլի շուրջ:

Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը դիմեց նաև Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ հիշեցնելով, որ իր միջնորդությամբ կարգավորվել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը:


XS
SM
MD
LG