Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հաղորդում են նրա աշխատակազմից:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Գիշերը վարչապետի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չէր իրականացրել: Օդանավը ուղևորվել էր Սանկտ Պետերբուրգ և վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։
Առավոտյան Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա: