Մատչելիության հղումներ

Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի դատավճիռը

Վաղը Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Լուրը հաղորդում է արբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Բաքվի ռազմական դատարանին։

Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։

Դատավարության ամբողջ ընթացքը եղել է անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում։
Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

XS
SM
MD
LG