Մատչելիության հղումներ

Ծառուկյանի կոկորդիլոսներից մեկը վնասել է Կենդանաբանական այգու աշխատակցին

Արխիվ
Արխիվ

Գագիկ Ծառուկյանի ինը կոկորդիլոսներն այսօր տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Տեղափոխության ընթացքում կոկորդիլոսներից մեկը վնասել է այգու աշխատակցին։

«Ազատություն»-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ վնասվածքը հոնքի շրջանում է, աշխատակիցը բուժօգնություն է ստացել և տուն գնացել։

Քննչական կոմիտեն էր որոշել, որ Ծառուկյանի այգու բոլոր «բնակիչները» իրեղեն ապացույցներ են ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ու պիտի առգրավվեն։

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

XS
SM
MD
LG