ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թեև Իրանի ռազմավարական Խարգ կղզու մեծ մասը ոչնչացվել է Միացյալ Նահանգների օդային հարվածներով, ինքը կարող է հրահանգել հետագա հարձակումներ՝ Իրանի պատասխան հարձակումների հետևանքով նավթային արդյունաբերության խափանումների վերաբերյալ արաբական երկրների հաղորդումների ֆոնին:
«Մենք կարող ենք հարվածել [կղզուն] ևս մի քանի անգամ, պարզապես զվարճանքի համար», - ասել է Թրամփը երեկ NBC News-ին:
Խարգին հասցված հարվածներից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը վստահեցրել էր, որ ամերիկյան ուժերն «ամբողջությամբ ոչնչացրել են» իրանական ռազմական թիրախները կղզու վրա, սակայն նավթային ենթակառուցվածքներն անվնաս են թողել: Այդուհանդերձ, Թրամփը սպառնացել էր այդ վայրերին ևս հարվածներ հասցնել, եթե Իրանը խոչընդոտի նավագնացությունը Հորմուզի նեղուցում:
Իրանի ափից մոտ 25 կմ և Հորմուզի նեղուցից շուրջ 480 կմ հեռու գտնվող Խարգ կղզում է երկրի նավթի 90 տոկոսի արտահանման տերմինալը: Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներից հետո նավթի արտահանումը Խարգի տերմինալով անխափան շարունակվում է: