ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին ամերիկյան աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմում օգնության բացակայության պատճառով:
«ՆԱՏՕ-ն սարսափելի սխալ է թույլ տվել, երբ փոքր քանակությամբ ռազմական սպառազինություն չի ուղարկել, երբ նրանք նույնիսկ չեն ընդունել, թե ինչ ենք մենք անում ամբողջ աշխարհի համար, որ մենք դիմակայում ենք Իրանին»,- մարտի 27-ին Մայամիում ասել Է Թրամփը:
Սպիտան տան ղեկավարը հարցրել է, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն օգնի ռազմական դաշինքին, եթե դա փոխադարձ չէ:
«Մենք տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա, հարյուրավոր՝ նրանց պաշտպանության համար, և մենք միշտ նրանց կողքին կլինեինք, բայց հիմա, դատելով նրանց գործողություններից, ես կարծում եմ, որ պետք չէ այնտեղ լինել, այնպես չէ՞», - ասել է նա:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ 2025 թվականի ռազմական բյուջեի 15.9 տոկոսն ապահովել է Վաշինգտոնը:
Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ում գերիշխող տերությունն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշինքի ստեղծման օրվանից:
Թրամփն առաջին անգամ չէ կասկածի տակ դնում դաշինքին աջակցելու իր պատրաստակամությունը: