ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերանայի Իրանի վերջին առաջարկը, սակայն «չի պատկերացում» որ այն կընդունի, ակնարկել է Իրանի դեմ նոր ավիահարվածների հնարավորության մասին
«Շուտով ես կվերանայեմ Իրանի կողմից ուղարկված ծրագիրը, սակայն չեմ կարող պատկերացնել, որ այն ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռևս բավարար մեծ գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը և աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ իրեն ներկայացրել են Թեհրանի առաջարկի ընդհանուր գաղափարը, սակայն սպասում է, որ իր օգնականներն իրեն մանրամասներ տեղեկացնեն՝ ակնարկելով, որ հնարավոր է վերսկսվեն հարվածները, եթե Իրանը «վատ պահի իրեն»։
Հարցին, թե հնարավո՞ր է վերսկսել Իրանի դեմ հարվածները, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Այսինքն՝ չեմ կարող դա լրագրողին ասել։ Եթե նրանք վատ պահեն իրենց, եթե ինչ-որ վատ բան անեն, կտեսնենք։ Բայց դա հնարավոր է»։
Ժամեր առաջ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասնել էր Թեհրանի կողմից ներկայացված խաղաղության առաջարկը՝ ասելով, որ այն բաղկացած է 14 կետից, որոնցից շատերն արդեն մերժվել են Թրամփի կողմից։
Թեհրանի առաջարկը ներառում էր հաճախ հաղորդվող պայմանների մասին, որոնց համաձայն՝ պետք է վերաբացվեր Հորմուզի նեղուցը և դադարեցվեր ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները թողնել ավելի ուշ։
Իրանի մյուս պայմանների թվում են ԱՄՆ ուժերի դուրսբերումը Իրանի շուրջ գտնվող տարածքներից, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմում կրած վնասների փոխհատուցում, Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների աստիճանաբար վերացում և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում՝ ներառյալ Լիբանանում։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «գոհ չէ» Թեհրանի ներկայացրած նոր առաջարկից, բազմիցս պնդել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ և պետք է հրաժարվի արդեն հարստացված ուրանից։
Նա նաև ասել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը չի դադարեցվի մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։ ԱՄՆ նախագահը նաև շեշտել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ առճակատումը վաղաժամ չի դադարեցնի, որպեսզի «երեք տարի անց խնդիրը կրկին առաջանա»: