Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կկասեցնի «Երրորդ աշխարհի երկրներից» միգրացիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կաշխատի «Երրորդ աշխարհի բոլոր երկրներից» միգրացիան ընդմիշտ կասեցնելու ուղղությամբ, որպեսզի հնարավորություն տրվի, որ ԱՄՆ համակարգը ամբողջությամբ վերականգնվի։

Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ կդադարեցնի «ոչ քաղաքացիներին» տրամադրվող բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները, ավելացրել, որ «քաղաքացիությունից զրկելու է այն միգրանտներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը և արտաքսելու է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ»։

Թրամփի հայտարարությանը նախորդել էր Սպիտակ տան մոտ տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով մահացել է Ազգային գվարդիայի մի անդամ: Ըստ քննիչների՝ հարձակումն իրականացրել էր Աֆղանստանի քաղաքացի։



XS
SM
MD
LG