Մատչելիության հղումներ

Թրամփը դեղերի, բեռնատարների և կահույքի ներմուծման նոր սակագներ է սահմանել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ներմուծվող ապրանքների լայն տեսականու համար սակագների նոր փաթեթ, ներառյալ 100 տոկոս մաքսատուրք ֆիրմային դեղերի և 25 տոկոս ծանր բեռնատարների համար, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ:

50 տոկոս մաքսատուրք է սահմանվում խոհանոցային պահարանների և լոգարանի պարագաների ներմուծման համար, ինչպես նաև 30 տոկոս՝ փափուկ կահույքի համար: Բոլոր նոր տուրքերն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 1-ից։

Truth Social սոցիալական ցանցում Թրամփի վերջին հայտարարություններում նշված չէ, թե արդյոք նոր մաքսատուրքերը կլրացնեն գոյություն ունեցող ազգային սակագները: Բայց Ճապոնիայի, ԵՄ-ի և Միացյալ Թագավորության հետ վերջերս կնքված առևտրային համաձայնագրերը ներառում են դրույթներ, որոնք սահմանափակում են հատուկ ապրանքների սակագները, ինչպիսիք են դեղագործական արտադրանքը:



XS
SM
MD
LG