Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն «անկեղծորեն աշխատում է» ուկրաինական կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարծում ենք, որ Թրամփը ցանկանում է կարգավորել հակամարտությունը, և թե նա, թե նրա թիմն այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում։ Մենք այդ ջանքերը բարձր ենք գնահատում»,-հայտարարել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահը ևս ցանկանում է հարատև խաղաղություն հաստատել Ուկրաինայում։
«Նախագահ Պուտինը պատրաստ է լուրջ խաղաղության և լուրջ լուծումների։ Նա, սակայն, բացարձակապես հակված չէ տարատեսակ հնարքների, որոնց նպատակը ժամանակ ձգելն ու [Ուկրաինայի համար] շունչ քաշելու արհեստական հնարավորություն ստեղծելն է»,- նշել է Պեսկովը։