Մատչելիության հղումներ

Թրամփի հետ հանդիպումը հնարավոր է, երբ «մեծ գործարքը» պատրաստ լինի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ կլինի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ երկու երկրների միջև «մեծ գործարքը» պատրաստ լինի։

«Մենք պատրաստ ենք գործարքի, բայց այն պետք է պատրաստվի այնպես, որ արտացոլի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Բելառուսի շահերը», - Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Լուկաշենկոն ռուսական RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բելառուսի նախագահը նշել է՝ «մենք շատ ավելի շատ խնդիրներ ունենք լուծելու»

«Դա մեծ գործարքի թեմա է։ Հենց որ մենք պատրաստենք դա ցածր մակարդակով, պատրաստ ենք հանդիպել Դոնալդ Թրամփի հետ և ստորագրել այդ համաձայնագիրը», – ասել է Լուկաշենկոն։

Մարտին հաղորդվել էր, որ Բելառուսի իշխանությունները քննարկում են Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը:


XS
SM
MD
LG