Մատչելիության հղումներ

Բելառուսում քննարկում են Լուկաշենկո-Թրամփի հանդիպման հնարավորությունը

Բելառուսի իշխանությունները քննարկում են Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Նախագահը ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերությունների հարցերը։ Եթե Խաղաղության խորհրդի նիստը տեղի ունենա այս տարի և եթե դա ընդունելի լինի բելառուսական կողմի համար, մենք անպայման կմասնակցենք այդ գագաթնաժողովին», - հայտարարել է մամուլի քարտուղարը։

XS
SM
MD
LG