Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալությունները։ Այս մասին Х-ի իր օգտահաշվում այսօր գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Նախարարի խոսքով՝ անցած գիշեր երկրի 25 նահանգներում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում «Իսլամական պետության» ևս 125 անդամ է ձերբակալվել։
Այսպիսով, Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 600-ի։
«Իսլամական պետության» անդամների զանգվածային ձերբակալությունները սկիզբ առան այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն ստացավ, որի համաձայն կազմակերպությունը Ծննդյան տոներին և Ամանորին ընդառաջ պատրաստվում է մի շարք ահաբեչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում։