Մատչելիության հղումներ

Թուրքիայում 115 անձ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով


Արխիվ
Արխիվ

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ենթադրաբար «Իսլամական պետության» 115 անդամների, որոնց կասկածում են ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ:

Ըստ Ստամբուլի դատախազության՝ ահաբեկչություններն իրականացվելու էին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարությունների ժամանակ:

Ստամբուլի ոստիկանությունը, իր հերթին, պնդում է, որ տեղեկություն է ստացել այն մասին, որ ԻՊ-ի անդամները հարձակումներ են ծրագրել Թուրքիայի տարածքում, մասնավորապես՝ ոչ մուսուլմանների վրա:

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ստամբուլի 124 վայրերում՝ ձերբակալելով 137 կասկածյալներից 115-ին: Առգրավվել է մի քանի ատրճանակ և զինամթերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG