Մատչելիության հղումներ

Թուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում

Արխիվ
Արխիվ

Թուրքիան կոչ է անում Մոսկվային և Կիևին ապահովել իրեն պատկանող առևտրային նավերի անվտանգությունը Սև ծովում։

Թուրքիայի ԱԳՆ այս հայտարարությունը տարածել է անցած գիշեր Նովոռոսիյսկ նավահանգստի մերձակայքում՝ թուրքական երկու նավերին հասցված հարվածներից հետո։

«Մեզ խիստ մտահոգում է այն հանգամանքը,որ չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, թուրքական քաղաքացիական նավերի դեմ հարձակումները շարունակվում են»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել էին թուրք գործարարներին պատկանող «Յաշար» և «Նադեժդա» նավերին։ «Վերջինի անձնակազմի երեք անդամները ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող հիվանդանոցներ»,- հաղորդում է Reuters-ը՝ Թուրքիայի ծովային տրանսպորտի գերատեսչությանը վկայակոչելով։

XS
SM
MD
LG