Թուրքիան ձերբակալել է 90 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած կրակոցից երկու շաբաթ անց պաշտոնական Անկարան հաղորդում է, որ ապրիլի 7-ի հարձակման հաջորդ օրը երկրի ողջ տարածքում իրականացված լայնածավալ գործողությունների արդյունքում ձերբակալվել էր ընդհանուր 198 մարդ՝ «Daesh» կոչվող ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակում։
Իշխանությունները, այդուհանդերձ, պաշտոնապես չեն կապել այս ձերբակալությունները Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած կրակոցների հետ, որոնց ընթացքում վիրավորվել էին երկու ոստիկաններ։