Մատչելիության հղումներ

Կրակոցներ՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի մոտ, կա մեկ զոհ

Լրացված

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի մոտ անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ հարձակվողներից մեկը սպանվել է, կա երկու վիրավոր, հայտարարել է Ստամբուլի ղեկավար Դավութ Գյուլը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ ասել էր, որ երեք հարձակվողներից երկուսը եղբայրներ են եղել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

AFP-ն գրել է, որ ներկայումս Իսրայելի որևէ դիվանագետ Թուրքիայի տարածքում չի գտնվում։

Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ կրակոցների միջադեպի վերաբերյալ կիրականացվի մանրակրկիտ հետաքննություն։



XS
SM
MD
LG