Թուրք օրենսդիրները քվեարկել են հօգուտ այն նախաձեռնության, որով 15 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է օգտվել սոցիալական ցանցերից։
Անկարայում պատգամավորների աջակցությունը ստացած առաջարկը դեռ պետք է ստորագրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավստրալիան անցած տարի դեկտեմբերին դարձավ առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար։
Այս քայլը ամբողջ աշխարհում լայն քննարկումներ է առաջացրել․ հետազոտությունները պնդում են, որ սոցիալական մեդիան մեծ ազդեցություն ունի երեխաների հոգեկան և էմոցիոնալ առողջության վրա։