Meta-ն այսօր հայտնել է, որ Ավստրալիայում սոցիալական ցանցերի նկատմամբ սահմանված լայնածավալ արգելքի պատճառով՝ ավելի քան 540,000 օգտահաշիվ է փակել:
Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած նոր օրենքի համաձայն՝ սոցցանցերի վնասակար ազդեցությունից խուսափելու համար 16 տարեկանից փոքր ավստրալացի օգտատերերի մուտքը 10 խոշոր սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Instagram, Facebook, Threads, TikTok արգելված է:
Ընկերությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 4-ից 11-ը ջնջվել է 544,052 հաշիվ, որոնք, ըստ իրենց, պատկանում էին 16 տարեկանից փոքր օգտատերերի։ Հաղորդվում է, որ միայն 330, 639 հաշիվ Instagram-ում է փակվել: