Մատչելիության հղումներ

Թիվ 27/26-ում վերահաշվարկը հաստատեց՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն

Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը, 9-ը հունիսի, 2026թ.
Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը, 9-ը հունիսի, 2026թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19–ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել:

Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG