Մատչելիության հղումներ

Թեհրանը պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ՝ Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու համար

Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչի, արխիվ
Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչի, արխիվ

Իրանը պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ՝ ԱՄՆ‑ի հետ համաձայնության հասնելու համար։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին՝ երկու երկրների բանակցությունների նոր փուլին ընդառաջ։

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էր երեկ CBS-ին հայտնել, որ կողմերը փետրվարի 26-ին կրկին կհանդիպեն Ժնևում:

«ԱՄՆ‑ի ցանկացած հարված Իրանին առավել ռիսկային խաղ է, և Թեհրանը պատրաստ է հնարավորինս շուտ Վաշինգտոնի հետ համաձայնության հասնել», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Այսօր ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի խոսնակ Քերոլայն Լևիթն էր լրատվամիջոցների հետ զրույցում ասել , որ նախագահ Դոնալդ Թրամփը որպես առաջին տարբերակ միշտ դիտարկում է դիվանագիտությունը, սակայն պատրաստ է կիրառել մահացու ուժ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

XS
SM
MD
LG