Մատչելիության հղումներ

Թեհրանը հայտարարում է՝ պատերազմից 44,750 շենք-շինություն է տուժել

Պատերազմից տուժած Թեհրանը
Պատերազմից տուժած Թեհրանը

Պատերազմի ընթացքում Թեհրանի 44,750 շենք-շինություն է վնասվել, հայտնում է Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության տնօրեն Ալի Նասիրին՝ վստահեցնելով, որ պետությունը կփոխհատուցի անձանց ունեցվածքի, կենցաղային պարագաների, կահույքի, մեքենաների և վերանորոգման աշխատանքների համար։

Նասիրին հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ կառավարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ «գույություն ունեցող տնտեսական իրողությունները» պետությանը թույլ չեն տալիս փոխհատուցել պատերազմի հետևանքով վնասված բնակարաններ ունեցող քաղաքացիներին։

Ըստ Ալի Նասիրիի՝ բնակելի շինություններին հասցված վնասները կարող են վերացվել «վերանորոգման փոքր աշխատանքներով»։

Լուրջ վնասներ կրած բնակարանների համար նախատեսված օժանդակությունը ներառում է հյուրանոցային կացություն կամ վարձով բնակարան, վերանորոգման համար վճարումներ, կենցաղային տեխնիկայի գնման քարտեր և վնասված տրանսպորտային միջոցների համար փոխհատուցում։

Ավելի վաղ Թեհրանի քաղաքապետ Ալիրեզա Զաքանին ևս խոստացել էր, որ քաղաքապետարանը կհոգա պատերազմից վնասված տների վերակառուցման «բոլոր ծախսերը»։

XS
SM
MD
LG