Մատչելիության հղումներ

Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում ընդգծել է՝ երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից. Արաղչի

Իրանն ու Միայցալ Նահանգները Մասկատում վճռորոշ բանակցություններ են անցկացրել Օմանի միջնորդությամբ՝ վերջին ամիսներին աճող լարվածության ֆոնին։ Իրանի արտգործնախարարը դրանք արդյունավետ է բնորոշել, միաժամանակ պնդել՝ Թեհրանն ընդգծել է, որ ցանկացած երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից։

Արաղչին նաև նշել է, թե այս հանդիպումից հետո կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում՝ հետագա քայլերը որոշելու համար։

«Օգտակար էր քննարկել և բացահայտել հնարավոր առաջընթացի ոլորտները»,-X-ում գրել է Օմանի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե կողմերն այս հանդիպմանը համաձայնության չհասնեն, «վատ բաներ հավանաբար կպատահեն»:

Սպիտակ տան խոսնակն էլ պնդել էր, թե «ԱՄՆ նախագահն իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ՝ դիվանագիտությունից բացի՝ որպես աշխարհում ամենաուժեղ բանակի գլխավոր հրամանատար»։

XS
SM
MD
LG