Մատչելիության հղումներ

Թբիլիսիի կենտրոնում կրկին ցուցարարներ են ձերբակալվել


Թբիլիսիում, որտեղ գրեթե մեկ տարի է՝ բողոքի ցույցեր են ընթանում եվրաինտեգրումը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ, ոստիկանությունը երեկ կրկին բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին: Այս պահին հայտնի է առնվազն 5 ձերբակալվածի մասին:

Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հայտնել, թե ինչն է եղել ձերբակալությունների պատճառը:

Վերջին օրերին ոստիկանությունը հավաքվածներին թույլ չի տալիս փակել խորհրդարանի շենքի դիմաց գտնվող Ռուսթավելի պողոտան, ինչի պատճառով ցուցարարներն անցնում են երթերի ձևաչափերին: Սակայն այս դեպքերում էլ իրավապահները շարունակել են կանգնեցնել ակցիայի մասնակիցներին՝ թույլ չտալով նրանց շարժվել ընտրված երթուղով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

XS
SM
MD
LG