Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ այսօր ուղարկվել է դատարան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։
Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կապան քաղաքում:
Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Ըստ Բաքվի` ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին էր ինքնակամ լքել Լաչինի զորամասը:
Հոկտեմբերի 2-ին նա կալանավորվել էր սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, Հրազդանի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: